211652_close_icon

Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Կապանի մի շարք թաղամասերում

views-count481 դիտում article-date 11:39 17-03-2025
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Բարաբաթում թաղամասերի, Լեռնագործների փողոցի, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Նմանատիպ նյութեր