Կուբայում ուրբաթ երեկոյան տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում, որն ազդել է Հավանայի եւ երկրի նահանգների վրա՝ միլիոնավոր մարդկանց թողնելով մթության մեջ, հաղորդել է Associated Press-ը։
Կուբայի էներգետիկայի եւ հանքարդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը մոտ 20:15-ին Հավանայի ծայրամասում գտնվող Diezmero ենթակայանում խափանումը հանգեցրել է «Արեւմտյան Կուբայում գեներացիայի զգալի կորստի եւ դրա հետ մեկտեղ՝ ազգային էլեկտրական համակարգի խափանումների»:
Նախարարությունն ավելացրել է, որ «աշխատում է վերականգնման գործընթացի ուղղությամբ»։
Հավանայի փողոցները մխրճվել են խավարի մեջ։ Ինտերնետը խափանվել է։
Հեռավոր նահանգների բնակիչները, ինչպիսիք են Գուանտանամոն, Արտեմիսան, Սանտյագո դե Կուբան եւ Սանտա Կլարան, հաղորդել են հոսանքազրկման մասին:
Ավելի վաղ ոլորտը կարգավորող Էլեկտրաէներգիայի միություն պետական գործակալությունն իր ամենօրյա զեկույցում տեղեկացրել էր, որ ժամային պահանջարկի բարձրակետը կկազմի մոտ 3 250 մեգավատ, իսկ պակասը՝ մոտ 1 380 մեգավատ, ինչը նշանակում է ազգային ցանցի 42 տոկոսի անջատում: