211652_close_icon
views-count676 դիտում article-date 20:16 05-03-2025

Պենտագոնի նախկին ղեկավարն Իսրայելին կոչ է արել հրթիռային հարված հասցնել Թուրքիային

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության՝ Պենտագոնի նախկին ղեկավար Մայքլ Ռուբինի խոսքերը հայտնվել են թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:

Շրջանառվող լուրերում նշվում է, որ Ռուբինն Իսրայելին կոչ է արել հարվածել Թուրքիային՝ պնդելով, որ վերջինս մտադիր է ատոմային զենք ստեղծել:

Թուրքական մամուլի գլխագրերում հիմնականում որպես սկանդալային որակված տեղեկության մեջ նշվում է, որ Ռուբինը մասնավորապես ասել է. «Իսրայելը պետք է հրթիռակոծի Աքքույուն (Մերսին նահանգում գտնվող ատոմակայան), իսկ ՆԱՏՕ-ն պետք է Թուրքիային հեռացնի իր կազմից»:

Հավելենք, որ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է նաև վերականգնել Օսմանյան կայսրությունը: 

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր