211652_close_icon
views-count505 դիտում article-date 19:32 05-03-2025

Թուրքիան և Հունաստանը մտնում են համագործակցության նոր փուլ

Թուրքիան և Հունաստանն ամրապնդում են իրենց հարաբերությունները՝ կենտրոնանալով առևտրի, զբոսաշրջության և դիվանագիտական համագործակցության վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորել է Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում կայունության պահպանումը և շեշտել, որ երկու երկրների միջև հաստատվել է դրական մթնոլորտ: Էրդողանի այսօրինակ հայտարարությունները ողջունվել է հունական լրատվամիջոցների կողմից:

Երկու երկրները արագացրել են ջանքերը՝ իրենց առևտրի ծավալը հասցնելու 10 մլրդ դոլարի։ Թուրքիայի արտահանումը դեպի Հունաստան 2024-ին կազմել է 4.8 մլրդ դոլար, մինչդեռ ներմուծումը կազմել է 1.4 մլրդ:

COVID-19 համավարակը սկզբնապես հանգեցրել էր առևտրի անկման, բայց հետո ցուցանիշները վերականգնվել են, երկկողմ առևտրի ծավալը 2023-ին հասցնելով 6.2 մլրդ դոլարի: Թուրքիան շարունակում է պահպանել իր դիրքը որպես արտահանող՝ 2024-ին գրանցելով 3.5 միլիարդ դոլարի առևտրային ավելցուկ:

Երկու երկրների միջև զբոսաշրջությունը նույնպես աճում է: Թուրքիա մեկնող հույն զբոսաշրջիկների թիվը 686․480-ից 2023 թվականին աճել է մինչև 707․133-ի, իսկ  2024 թվականին գրանցել 3% աճ:

Թուրքիայի և Հունաստանի միջև մեկնարկած «դրական օրակարգ» նախաձեռնությունը նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, ներառյալ առողջապահությունը, մշակույթը և տնտեսությունը:

Բարձր մակարդակի հանդիպումները ինտենսիվացել են, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը 2024-ին եղել է Թուրքիայում՝ քննարկելով հետագա համագործակցության հարցեր:

Ակնկալվում է, որ ապրիլին նա կրկին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, կմասնակցի երկու երկրների Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին, ինչն էլ ավելի կամրապնդի երկու երկրների միջև սերտացող կապերը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր