962 դիտում
23:18 15-06-2015
Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական կենտրոնները համագործակցության նոր փուլ են մտնում
ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գահնապետյանը և ՌԴ արդարադատության նախարարությանը կից «Դատական փորձաքննությունների Ռուսաստանի դաշնային կենտրոն»-ի տնօրեն Սվետլանա Սմիրնովան հունիսի 15-ին ստորագրել են փոխհամագործակցության համաձայնագիր:
Փաստաթղթի նպատակն է զարգացնել դատափորձագիտական գործունեության ոլորտը և ապահովել դատական փորձաքննությունների և փորձագիտական հետազոտությունների կատարման բարձր որակը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցության որակապես նոր փուլ մտնելու կապակցությամբ և կարևորել օրենսդրական ոլորտում կազմակերպչական ու իրավաբանական հարցերի փոխօգնության տրամադրումը:
«Իրավական համագործակցության ոլորտում մեր ամենակարևոր գործընկերներից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է: Այդ առումով Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության բավական մեծ ռեսուրս ունեն թե՛ գիտական, թե՛ պրակտիկ մակարդակում»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ կողմերին մաղթելով արդյունավետ համագործակցություն:
Սվետլանա Սմիրնովայի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը, իրապես, քայլ առաջ է ոչ միայն օրենսդրական, այլև գիտական ոլորտների մոտարկման առումով: Նա ընդգծել է հատկապես մեթոդական փոխօգնության անհրաժեշտությունը և նշել, որ համապատասխան փորձի փոխանակումը նկատելիորեն կբարձրացնի կենտրոնների աշխատանքի արդյունավետությունը:
Արամ Գահնապետյանը, շնորհավորելով ռուս գործընկերոջը և փորձագիտական կենտրոնի աշխատակիցներին՝ նշել է, որ Հայաստանում փորձագիտական ծառայության զարգացման հարցում մեծ ներդրում կարող է ունենալ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության համակարգի առաջատար, միջազգային ճանաչում վայելող դատափորձագիտական կառույցների հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով, հատկապես, ընդհանուր իրավական հենքի առկայությունը:
Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Փորձագիտական որակի բարձրացման նպատակով համատեղ աշխատանքներ կտարվեն միջլաբորատոր պայմաններում, աշխատակիցների մասնագիտական ունակությունները բարելավելու համար կկազմակերպվեն նաև սեմինար-դասընթացներ, դասախոսություններ, փորձի փոխանակման և գործնական այլ հանդիպումներ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
2127 դիտում
10:40 25-03-2020
Արցախում քվեների համար պայքարը վճռական փուլ է մտնում․ «Հայաստանի Հանրապետություն»
731 դիտում
19:45 19-05-2016
Հարկային ոլորտում հայ-բելառուսական համագործակցությունը նոր փուլ է մտնում
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան