211652_close_icon
views-count403 դիտում article-date 10:25 04-03-2025

Թրամփը դադարեցրել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային Զելենսկու հետ «բախումից» հետո. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ անցյալ շաբաթ Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «բախումից» հետո. այս մասին Reuters-ին ասել է  Սպիտակ տան պաշտոնյան՝ անանունության պայմանով:

«Նախագահը հստակ ասել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա: Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք կասեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ նպաստելու (ուկրաինական ճգնաժամի) կարգավորմանը», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ հստակ տեղեկություն չկա՝ որքան է տևելու օգնության տրամադրման կասեցումը: Պենտագոնը, իր հերթին, մեկնաբանություն չի տվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։

Նմանատիպ նյութեր