1963 դիտում
13:50 23-03-2018
ՏՄՊՊՀ-ն պետք է լինի ապաքաղաքական մարմին. Արտակ Շաբոյանը մերժեց ՀՅԴ-ի առաջարկը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մասնագիտական կառույց է, ուստի այն պետք է լինի ապաքաղաքական: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի առաջարկին, որ ՏՄՊՊՀ անդամներից մեկի թեկնածությունը ներկայացնեն ընդդիմադիր պատգամավորները:
«Այս առաջարկը չի ընդունվել, քանի որ հանձնաժողովը մասնագիտական կառույց է, վարչական մարմին է համարվում և կարծում ենք, որ Հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական: Մենք առաջարկում ենք պահպանել տարբերակը, որ բոլոր անդամների թեկնածությունը ներկայացվի վարչապետի կողմից ԱԺ-ին»,-ասաց նա:
«Մենք նախատեսում ենք, որ այն դեպքերում երբ տարբեր ապրանքային շուկաներում տնտեսվարողների կշիռը 20 տոկոսից ցածր է, այդ դեպքում՝ նրանց միջև պայմանավորվածությունները չհամարվեն հակամրցակցային: Առաջարկ է արվել դա հանել, բայց նախ դա ԵՏՄ կարգավորումներում է այդպես, նաև հիմնավորում է բերվել, որ եթե փոքր տնտեսվարողներ են, ապա մրցակցության տեսանկյունից ռիսկեր չի ներկայացնում»,-ընդգծեց Շաբոյանը:
Նմանատիպ նյութեր
3552 դիտում
12:36 12-03-2015
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի վճարում սեփական բնակարանի մի քանի ամսվա վարձերը. լուսանկար. newsbook.am
1654 դիտում
17:16 15-03-2016
Բենզինի գները վերջին 2 տարում Հայաստանում 32 տոկոսով նվազել են, պնդում է Արտակ Շաբոյանը
3179 դիտում
09:11 01-04-2016
Արտակ Շաբոյանը բազմաբնակարան շենքում ունի 4 բնակարան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
4618 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1030 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը