40807 դիտում
21:36 23-07-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ում պայթյուն է տեղի ունեցել․ վիրավորին առաջինը օգնության է հասել թիվ 43 երթուղու ավտոբուսի վարորդը․ ավտոմեքենան շահագործվում էր հեղուկ գազով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Թումանյան» շաուրմայանոցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով ավտոմեքենայի դիմապակին շպրտվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 43 երթուղու ավտոբուսի վարորդը, ավտոբուսում պահվող կրակմարիչով (ագնետուշիտել) կարողացել է արագ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։
Այրվածքներ ստացած վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Այրվացքաբանության ազգային կենտրոն, սակայն վարորդի՝ դեպքի վայրում հավաքված ընկերներից մի քանիսն էլ նշում էին, որ այնտեղից նրան տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Արծրուն Ավանեսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Տիգրան Թովմասյանը, ով դեպքի մասին հեռախոսով տեղեկություն փոխանցեց Ոստիկանության Արաբկիրի բաժնին։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վազգեն Զաքարյանն ու Արշալույս Ղուկասյանը։
Դեպքի մասին Ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Մհեր Կ․-ն է։
Այժմ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում պայթյուն տեղի ունեցել։
Ավտոմեքենան շահագործվում էր հեղուկ գազով։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+