211652_close_icon

Նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

views-count1228 դիտում article-date 20:19 24-02-2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ այցերի շրջանակում՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր եղել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում։

Նախարարը հաստատության աշխատակազմի հետ քննարկել է մատուցվող ծառայություններին վերաբերող մանրամասներ, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Շահառուների հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջիններիս զբաղվածության ապահովման գործընթացին, ինչպես նաև հետաքրքրող մի շարք այլ հարցերի։

Նմանատիպ նյութեր