211652_close_icon
views-count349 դիտում article-date 13:59 01-05-2026

Մայիսի 5-ին Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է

Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող ուսումնական հաստատությունների աշխատանքը կկազմակերպվի հեռավար ձևաչափով։

«Ժողովուրդ» օրաթերթը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյոք մայիսի 5-ին աշակերտները դպրոց կհաճախեն, թե ուսումնական գործընթացը կկազմակերպվի այլ ձևաչափով։

Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը հայտնեց, որ մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ Նա նշեց նաև, որ Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։

«Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության»։

Այսպիսով, Կենտրոն վարչական շրջանում գործող դպրոցների և կրթական հաստատությունների համար հեռավար աշխատանքի ձևաչափը պարտադիր է, իսկ Երևանի մյուս վարչական շրջանների հաստատություններին նախարարությունը առաջարկել է անհրաժեշտության դեպքում ևս անցնել հեռավար աշխատանքի։

Նմանատիպ նյութեր