211652_close_icon
views-count3250 դիտում article-date 11:45 28-08-2025

Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտներ դասերը հեռավար են անելու

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է, որ սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտները դասերը հեռավար են անելու։

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին օգոստոսի 22-ին հարցում եմ արել․ «Հանրակրթական դպրոցների շենքերի քանդման կամ նորոգման աշխատանքների պատճառով Տավուշի մարզի հանրակրթական ո՞ր դպրոցների աշալկերտները 2025թ․ սեպտեմբերի 1-ից դասեր են անելու այլ դպրոցների կամ՝ ոչ դպրոցների շենքերում, ո՞ր դպրոցների աշակերտները ինչ շենքերում են դասեր անցկացնելու»։

Մարզպետարանից պատասխանել են ․ «Բերդի թիվ 3 դպրոցը դասապրոցեսը կկազմակերպի Բերդի բազմագործառութային քոլեջում, Տավուշի միջնակարգ դպրոցը՝ համայնքային ենթակայության մանկապարտեզում և մշակույթի տանը, Նոյեմբերյանի հիմնական դպրոցը՝ Նոյեմբերյանի վարժարանի տարածքում, Բերդավանի միջնակարգ դպրոցը՝ հեռավար»:

Նոյեմբերյանի հիմնական դպրոցը Նոյեմբերյանի վարժարանում, վարժարանի աշակերտների հետ չի կարող մեկ հերթով դասեր անցկացնել, ուստի

Նոյեմբերյանի հիմնական դպրոցը վարժարանում դասեր է անելու 2-րդ հերթով»,- հայտնում է լրագրողը։

Նմանատիպ նյութեր