211652_close_icon
views-count985 դիտում article-date 20:55 19-02-2025

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ-ում ՀՀ հարցերով համազեկուցողին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ:

Վերջինս ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

 

Նմանատիպ նյութեր