Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը 7 տարում 10 անգամ ավելացել է. Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է ոչ միայն այն, թե պետությունը որքան պարտք ունի, այլևթե տարեկան որքան գումար է ծախսվում այդ պարտքի սպասարկման համար:
Հայաստանի պետական պարտքի չափը կազմում է 12 մլրդ դոլար, իսկ տոկոսների վճարման առումով երկրի ֆինանսական բեռը վերջին տարիներին աճել է 10 անգամ։ Այս մասին, Sputnik Արմենիայի փոխանցմամբ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ Դեմոկրատական կուսակցության կազմակերպելիք հանրահավաքին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցում տեսաուղերձով հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության արտաքին պարտքը կազմում է ոչ թե 12 մլրդ, «ինչպես ոմանք պնդում են», այլ 5,96 մլրդ դոլար:
Նախարարի խոսքով՝ 12 մլրդ դոլարի մասին խոսողները կամ պատշաճ կերպով տեղեկացված չեն, կամ միտումնավոր սխալ տեղեկատվություն են տարածում՝ քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով:
«Էկոնոմիկայի նախարարն ինքն էլ չի հասկանում, թե ինչի մասին է խոսում։ Ես անձամբ ծանոթ եմ նրան։ Մենք չենք խոսում արտաքին պարտքի մասին, այլ այն մասին, որ երկրի պարտքը 12 մլրդ դոլար է, որից 6 մլրդ դոլարը, այո', արտաքին պարտքն է՝ 1% սպասարկման տոկոսադրույքով և 6 մլրդ դոլարը՝ ներքին, որի սպասարկման վրա ծախսվում է 14%։ Այսինքն՝ ներքին պարտքի տոկոսները 14 անգամ ավելի բարձր են», - ընդգծեց Բագրատյանը։
Հայաստանի նախկին վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է ոչ միայն, թե պետությունը որքան պարտք ունի, այլև այն, թե տարեկան որքան գումար է ծախսվում այդ պարտքի սպասարկման համար: Այսօրվա դրությամբ, ըստ նրա, պարտքի սպասարկման համար ծախսվում է 1 տրիլիոն դրամ, որի կեսը ծախսվում է տոկոսների սպասարկման, իսկ մյուս կեսը՝ մայր գումարի մարման վրա:
«Համեմատության համար նշենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարիներին պարտքի սպասարկման վրա ծախսվել է 100 մլրդ դրամ։ Ծախսերն աճել են 10 անգամ, այսինքն՝ այդ իմաստով պարտքի բեռը 10 անգամ աճել է։ Ինձ չի հետաքրքրում, թե որքան պարտք ունեմ: Ինձ հետաքրքրում է, թե որքան պետք է վճարեմ ամսական: Հենց այդ գումարը, որը ես պետք է վճարեմ ամսական, աճել է 10 անգամ։ Չեմ կարծում, որ էկոնոմիկայի ներկայիս նախարարն իր անցած ճանապարհով դա խորապես հասկանում է», - եզրափակեց Հայաստանի կառավարության նախկին ղեկավարը։
Նշենք, որ Հայաստանի կառավարության պարտքի ընդհանուր ծավալն իսկապես կազմում է մոտ 12 մլրդ դոլար (ավելի ճիշտ, անցած տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ՝ 12 մլրդ 338 մլն դոլար)։ Դրա կեսից մի փոքր ավելին՝ 6 մլրդ 388,1 մլն դոլարը, ներքին պարտքն է։ Արտաքին պարտքի ծավալը դեկտեմբերի վերջին կազմել է 5 մլրդ 950,1 մլն դոլար։