4794 դիտում
23:25 25-05-2018
Բարաք և Միշել Օբամաները կինոպրոդյուսերներ կդառնան
Հայտնի է դարձել այն մասին, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ու նրա տիկին Միշելը Netflix ընկերության հետ պայմանագիր են ստորագրել, որի համաձայն՝ նրանք ընկերության համար ֆիլմերի և սերիալների պրոդյուսինգ են անելու: Այս մասին հաղորդում է [url=https://www.nytimes.com/2018/05/21/us/politics/barack-obama-netflix-show.html]The New York Times[/url]-ը:
Netflix-ը միջազգային ընկերություն է, որը զբաղվում է ֆիլմերի, սերիալների, շոուների և այլ վիդեոկոնտենտի արտադրությամբ: Netflix-ի մշտական բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում կազմում է ավելի քան 100մլն օգտատեր:
Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր չէ Netflix-ն օգտագործել քաղաքական նպատակների հասնելու համար: Մասնավորապես, Օբաման չի պատրաստվում ընկերության միջոցով պոլեմիկայի մեջ մտնել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Netflix-ում հաղորդել են, որ Բարաք և Միշել Օբամաները գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, սերիալներ և շոուներ կարտադրեն, որոնցում շատ ուշադրություն կդարձվի այն թեմաներին, որոնք նախկին նախագահը բարձրաձայնում էր 8-ամյա իր նախագահության ժամանակ:
Վերջին մեկուկես տարիներին, ինչ Օբաման նախագահական աթոռը զիջել է Թրամփին, նա աշխատել է երկրի քաղաքական կյանքից մի կողմ քաշվել: Շատերը նրանից սպասում էին ներկա նախագահի հետ ակտիվ պայքար, որը ձգտում է շատ բան ոչնչացնել նրանից, ինչ իրենից հետո թողել է Օբաման: Սակայն նախկին նախագահը հազվադեպ է մեկնաբանում Թրամփի գործողություններն ու զերծ է մնում աղմկահարույց քաղաքական հայտարարություններից:
Netflix-ի հետ Բարաք և Միշել Օբամաների պայմանագրի ֆինանսական մանրամասներն, ինչպես նաև տևողությունը չեն բարձրաձայնվում:
Netflix-ի կոնտենտի տնօրեն Թեդ Սարանդոսը հայտարարել է. “Բարաք և Միշել Օբամաները աշխարհի ամենահարգված և ընդունված անձանցից են: Այժմ նրանք բացառիկ հնարավորություններ ունեն մարդկանց պատմությունները լուսաբանելու համար”:
“Մենք անասելի հպարտ ենք, որ հենց Netflix-ն է դարձել այն պլատֆորմը, որտեղ Բարաք և Միշել Օբամաները կարող են կիսվել այդ պատմություններով”, — ընդգծել է Սարանդոսը:
Նմանատիպ նյութեր
4059 դիտում
19:31 24-01-2017
Բարաք և Միշել Օբամաները հանգստի են մեկնել Կարիբյան կղզիներ
10562 դիտում
21:05 06-05-2017
Չիկագոյում նոր աշխատատեղեր կստեղծվեն. Բարաք և Միշել Օբամաները 2 մլն դոլար են հատկացրել այդ ծրագրին
930 դիտում
13:02 11-04-2015
Բարակ և Միշել Օբամաները 2014թ-ին վաստակել են մոտ 478 հազար դոլար
Այս բաժնից
3061 դիտում
15:11 26-01-2025
Նա կոչնչացնի Հայաստանը, հանդարտեցրեք նրան. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին. aravot.am
823 դիտում
14:35 26-01-2025
ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստի Նոեմին ներքին անվտանգության նախարարի պաշտոնում
817 դիտում
14:22 26-01-2025
Հնդկաստանը մեծ զորահանդես է անցկացրել Հանրապետության օրվա առիթով