ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման կնոջ հետ հանգստի է մեկնել Կարիբյան կղզիներ: Այս մասին հայտնում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-4150442/Barack-Michelle-Obama-arrive-British-Virgin-Islands.html?ito=social-facebook]The Daily Mail[/url]-ը: Բարաք և Միշել Օբամաները Կարիբյան ծովում գտնվող Բրիտանական Վիրջինյան կղզիներ են մեկնել հայտնի գործարար, միլիարդատեր Ռիչարդ Բրանսոնի մասնավոր Falcon 900EX օդանավով:
Թե Օբամաները ինչքան են մնալու կղզում՝ հայտնի չէ: Նշվում է միայն, որ նրանք հյուրընկալվել են Բրանսոնի առանձնատանը:
Հիշեցնենք, որ Օբաման նախագահի պաշտոնը լքել է հունվարի 20-ին, իշխանությունը փոխանցելով հանրապետական Դոնալդ Թրամփին: