211652_close_icon
views-count13909 դիտում article-date 21:00 14-02-2025

Երևանի քրեական ոստիկանների պրոֆեսիոնալիզմը տվեց իր արդյունքը․ հայտնաբերվել են ատրճանակով զինված, տարադրամի փոխանակման կետի աշխատակցից 50 հազար դոլար հափշտակողները․ բոլորը օտարերկրացիներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները՝ քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ 2 տասնյակից ավելի տարածքներում լինելով կարողացել են հայտնաբերել ու վնասազերծել փետրվարի 12-ին, Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարող կասկածյալներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին հաջողվել է կասկածյալներից 4-ին վնասազերծել Երևանի տարբեր հատվածներից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կասկածյալներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են, 2-ը՝ Դաղստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնցից մեկը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից ավազակային հարձակում կատարելու համար եղել է հետախուզման մեջ։

Քիչ առաջ նշված անձինք բերման են ենթարկվել Երևանի քրեական ոստիկանություն, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և կասկածյալների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը աշխատում է տարադրամի փոխանակման կետում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 12-ին զինված ավազակային հարձակում էր տեղի ունցել Երևանում, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Րաֆֆու փողոցի 87 շենքի բակում կրակոցներ էին հնչել, որի ժամանակ տեղի էր ունեցել ավազակային հարձակում։

Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի և Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
 
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել և տարածքը սահմանազատել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել էին կրակված պարկուճ, արնանման հետքեր, «բալոնչիկ» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում էր տուժածին։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին  տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի էր ունեցել զինված ավազակային հարձակում, զինված հարձակվել էին «Chevrolet»-ի վարորդի վրա, նրան պատճառել վնասվածք, արձակել երեք կրակոց ու հափշտակել էին նրա մոտ եղած մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարը։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ  Ռոբերտ Վարդանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր