211652_close_icon
views-count880 դիտում article-date 13:39 14-02-2025

Կանգնած ենք բարդ մարտաhրավերների առջև, այնուամենայնիվ հանձնառու ենք հետևողական քայլեր ձեռնարկել՝ մեր հարևանների հետ կայուն խաղաղությունը վերականգնելու համար. Գուրգեն Արսենյան

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ կայացել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ,  ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Հայ կաթողիկե եկեղեցու փոխանորդ, արքեպիսկոպոս Պետրոս Եսայանը և այլ  հյուրեր։

«Այսօր մեր երկիրը կանգնած է բարդ մարտահրավերների առջև։ Այնուամենայնիվ, մենք հանձնառու ենք հետևողական քայլեր ձեռնարկել՝ մեր հարևանների հետ կայուն խաղաղությունը վերականգնելու համար: Եվ այս գործողություններում մենք առաջնորդվում ենք Հարավային Կովկասում խաղաղության և բարիդրացիության հաստատման վերաբերյալ ՀՀ Անվտանգության խորհրդի ընդունած որոշումներով»,- ելույթի իր խոսքում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

Դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանն իր ելույթում անդրադառձել է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համակարգի արդի իրողություններին, կանխորոշել առկա և առաջացող հնարավորությունների անհրաժեշտությունն ու հրատապությունը՝ ի շահ ՀՀ-ում պետական ​​անվտանգության արդյունավետ համակարգ ստեղծելուն։ 

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։

Նմանատիպ նյութեր