Գրություն եմ պատրաստել ԱԱԾ տնօրենի անունով. Փաշինյանի անպատասխանատու հայտարարությունները չպետք է անպատասխան մնան. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ քիչ առաջ գրություն է պատրաստել ԱԱԾ տնօրեն Ամեն Աբազյանի անունով:
«Տեղեկացրել եմ, որ երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով մեր գործընկերուհի Քրիստինե Վարդանյանի հարցին, «Հայաստան »խմբակցությանը մեղադրել է ՀՀ դեմ հիբրիդային պատերազմի մասնակցելու ու խափանարարության մեջ, իսկ դա պարունակում է քրեական օրենսգրքի 299՝ պետական դավաճանության հոդվածի տարրեր և Նիկոլ Փաշինյանի բառացի արտասանված խոսքերը նամակում կցել եմ»,- ասաց նա:
Նա ասաց, որ հորդորել է ԱԱԾ տնօրենին ընդունել այն հանցագործության մասին հաղորդում և ընթացք տալ ու իրեն տեղեկացնել ընթացքի մասին:
«Ամեն անպատասխանատու հայտարարություն, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է անել անցնող վեց տարիներին, չպետք է անպատասխան մնա: Տեսնենք՝ ով է ՀՀ դեմ հիբրիդային պատերազմ արել ու անում, ով է օտար երկրների բառապաշարը ՀՀ-ում օգտագործում և ով է աշխատում հայ ժողովրդի դեմ»,- ասաց նա: