211652_close_icon

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են լարվել․ թյուրքագետ

views-count1240 դիտում article-date 20:59 10-02-2025
Ադրբեջանական աղբյուրները սկսել են գրել, որ երկրում բացահայտվել է «ռուսական լրտեսական ցանց»: Այդ մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Որպես այդ ցանցի անդամներ նշվում են տարբեր անուններ, օրինակ` նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Ռ. Մեհտիևը, նախարար Մամեդյարովը, բիզնեսմեններ և այլոք:
Ադրբեջանական մեդիադաշտը իմացողը չի կարող կասկածել, որ գործ ունենք իշխանության թույլտվությամբ արվող մեդիա-հարձակման հետ:

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են լարվել»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր