211652_close_icon

Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. ՏԿԵ նախարարը՝ Իրանի քաղաքաշինության նախարարին

views-count544 դիտում article-date 21:45 18-08-2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին, ով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից:

Նախարարը ողջունել է նախարարին՝ ընդգծելով, որ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է։

Հանդիպման սկզբում նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախորդ տարի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից հետո իրանական կողմի ցուցաբերած աջակցության և Հայաստանին մետաղական կամուրջների նվիրաբերման համար։

Այնուհետև անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։

Խուդաթյանը նշել է, որ աշխատանքների տեմպը գոհացուցիչ է և հայկական կողմը բարձր է գնահատում շինարարական ընկերության ներդրած ջանքերը։

Անդրադարձել է կատարվել նաև տարանցիկ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության վերանայման հնարավորությանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր սեղմ ժամկետներում խնդրի լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։

Քննարկվել են ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։

Նախարարը կարևորել է Իրանի տարբեր քաղաքների հետ կանոնավոր օդային հաղորդակցության ընդլայնումը` ընդգծելով, որ Հայաստանի համար դեպի Իրան օդային ուղղությունը պահանջված է։

Նմանատիպ նյութեր