211652_close_icon
views-count1240 դիտում article-date 23:31 03-02-2025

Եվրահանձնաժողովը կզբաղվի Հայաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային և Բելառուսին աջակցության ընդլայնմամբ

Եվրահանձնաժողովում 2025 թվականի փետրվարի 1-ից գործում է ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինությունը (DG ENEST), որը պատասխանատու է Եվրամիությանն անդամակցելու հավանական թեկնածուների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Կառույցը զբաղվելու է ԵՄ անդամ երկրներում հաղորդակցության հարցերով, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և տարածաշրջանային նախաձեռնությունների, ներառյալ թեկնածու երկրների աստիճանական ինտեգրման հարցերը։

Գլխավոր տնօրինությունը կզբաղվի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ ընդլայնման գործընկերներին, ինչպես նաև ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը: Բացի դրանից, Գլխավոր տնօրինությունը շարունակական և կայուն աջակցություն կտրամադրի Ուկրաինային և կշարունակի իր աշխատանքը Ուկրաինայի վերականգնման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր