Սաակաշվիլին կզբաղվի Ուկրաինային զենքի մատակարարման համակարգմամբ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով նշանակվել է Ուկրաինայի նախագահիօ խորհրդական, բացի այլ պարտականություններից զբաղվելու է նաև Ուկրաինային զենքի մատակարարման գործընթացի համակարգմամբ, հաղորդում է Tass-ը:
«Այժմ ամենակարևորը Ուկրաինային զնեքով օգնելն է: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում ես զբաղվելու եմ նաև դրա համակարգմամբ»,-ուկրաինական հեռուստատեսությամբ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը:
Սաակաշվիլին իր այժմյան պաշտոնին է նշանակվել փետրվարի 13-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: