211652_close_icon
views-count805 դիտում article-date 16:52 01-02-2025

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի նախագծում երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ ընդգծում են այն փաստը, որ թեև խաղաղ պայմանագրի կնքումը տեսականորեն մոտ է, սակայն սահմանագծման հետ կապված հարցերը կարող են հետաձգել «Խաղաղության պայմանագրի» կնքումը մոտ ապագայում, նշել է Stratfor ամերիկյան հետախուզավերլուծական ընկերությունը:

Ըստ Stratfor-ի՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կարող է աճել տարվա 2-րդ կեսին, եթե սահմանազատման գործընթացը կասեցվի։

Բայց մոտ ապագայում խոշոր էսկալացիայի ռիսկը, ըստ վերլուծաբանական կենտրոնի, կմնա բավական ցածր։

«Կողմերը կարող են նաև օգտագործել տարաձայնությունները խաղաղության պայմանագրում չընդգրկված հարցերի շուրջ, ինչպիսին են «տարածաշրջանում միջանցքի հարցը կամ Սահմանադրության փոփոխությունները»՝ որպես գործընթացը հետաձգելու պատճառ»,- նշել է Stratfor-ը, հավելելով, որ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ի ասուլիսում նշել է, որ «Խաղաղության համաձայնագրի» հետ կապված նոր բան չկա, և նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են։

Նմանատիպ նյութեր