211652_close_icon
views-count814 դիտում article-date 21:23 30-01-2025

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Իրանի և Եվրամիության միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Արաղչին իր լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկիի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հարաբերությունները, նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Լեհաստանին ԵՄ խորհրդում 6–ամսյա նախագահության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ Իրանն ու ԵՄ-ն այդ ընթացքում ավելի լավ համագործակցություն կունենան։

Լեհաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Իրանի և Եվրամիության միջև հարցերը՝ այդ թվում միջուկային հարցը, կլուծվեն։

Նմանատիպ նյութեր