1590 դիտում
15:47 19-12-2022
Առանց պատժամիջոցների ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու. Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով նստացույց է իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, ակնկալում, պահանջում է, որ Ադրբեջանի կողմից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի փակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձր մակարդակի միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. Բեգլարյանն Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամիջոցների կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բեգլարյանը նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում:
Բեգլարյանը կարծում է, որ ճանապարհի փակման առնչությամբ միջազգային արձագանքը կարելի է մասնակի կամ ամբողջությամբ դրական գնահատել, սակայն ընդհանուր առմամբ արդյունքը, արդյունավետությունը բացասական է գնահատում: «Անկախ նրանից, թե ինչ է ասվում, ինչ է հայտարարվում, ակնհայտ է, որ դա չի ազդում Ադրբեջանի վարքի վրա: Եվ Ադրբեջանն արդեն 8-րդ օրն է, շարունակում է Արցախի ժողովրդի ամբողջական շրջափակումը, կոլեկտիվ պատանդառությունը: Այդ տեսանկյունից միջազգային հանրության գործողությունները գնահատում եմ բացասական»,-ասաց նա:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը: ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել՝ Հայաստանի ներկայացրած պահանջին պատասխանելու համար: Սակայն, թե քանի օր ՄԻԵԴ-ը կքննարկի փաթեթն ու երբ միջանկյալ որոշում կհրապարակի, Բեգլարյանը դժվարացավ ասել:
«Դրան զուգահեռ արդեն գործընթացներ են մեկնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ում: Հայտարարվեց, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ այլ հարցերի շարքում նաև փակ ձևաչափով քննարկվել է Արցախի, մասնավորապես ճանապարհի հարցը: Մենք ակնկալում ենք, պահանջում ենք, ՀՀ ԱԳՆ-ն էլ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հրատապ կարգով, բաց ձևաչափով մանրամասն այս հարցը քննարկվի, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն էլ, խորհրդի անդամներն էլ հստակ դիրքորոշումներ հայտնեն: Սա կարևոր ձևաչափերից մեկն է, որով հնարավոր կլինի բարձր մակարդակի միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասաց Բեգլարյանը:
Նա ավելի էական համարեց գործնական քայլեր ձեռնարկելը, այսինքն՝ հնարավոր պատասխանատվության միջոցների կիրառումը Ադրբեջանի, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: «Առանց հստակ պատասխանատվության միջոցների, պատժամիջոցների, ես համոզված եմ, որ ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու: Եվ այդ անպատժելիությունն անընդհատ նոր հանցագործություններ է ծնելու»,- ընդգծեց Արցախի պետնախարարի խորհրդականը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
22:15 29-08-2023
Ալիևյան ցեղասպան ռեժիմը որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել․ Արտակ Բեգլարյան
1893 դիտում
11:55 11-11-2014
Գործը «սառը» պատերազմին չի հասնի, եթե Ռուսաստանը խելքը գլուխը հավաքի. Դևիդ Քեմերոն
3982 դիտում
20:14 21-06-2017
Հայաստանն կա՛մ իր պարանոցը պետք է մտցնի սեղմօղակի մեջ, կա՛մ խելքը գլուխը պետք է հավաքի. Ռուբեն Մեհրաբյան
Այս բաժնից
1087 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1177 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1057 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ