1102 դիտում
10:25 28-01-2025
Հայոց բանակը ծնվեց մեր ժողովրդի ամենածանր օրերին, երբ հայրենիքի պաշտպանությունը դարձել էր յուրաքանչյուրիս պարտականությունը. Ռազմիկ Պետրոսյան
Ռազմիկ Պետրոսյանը իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
սիրելի՛ զինվորներ,
սպաներ և ազատամարտիկներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի օրվա առթիվ։ Այս օրը մեր պետության անսասանության, հայրենիքի պաշտպանության և հայ զինվորի անկոտրում ոգու խորհրդանիշն է։
Հայոց բանակը մեր ժողովրդի միասնական կամքի ու հավատարմության արդյունքն է, որի հիմքում հազարավոր հերոսների արյունն ու նվիրումն է։ Հայոց բանակը ծնվեց մեր ժողովրդի ամենածանր օրերին, երբ հայրենիքի պաշտպանությունը դարձել էր յուրաքանչյուրիս պարտականությունը։
Այսօր մենք հպարտությամբ ենք հիշում այն բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի ազատության համար։ Նրանց սխրանքը պարտավորեցնում է մեզ շարունակել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը՝ լինելով ուժեղ, պատրաստված և միասնական։
Թող Հայոց բանակը միշտ հզոր լինի, հայ զինվորի ոգին՝ անկոտրում, և մեր հայրենիքը՝ խաղաղ ու անառիկ։
Փառք Հայոց բանակին և նրա հերոսներին։
Փառք բոլոր այն տղաներին, ովքեր կանգնեցին հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
505 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
529 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները