211652_close_icon
views-count1012 դիտում article-date 09:53 26-01-2025

Անշարժ գույքի գործակալների մասին օրենքը պարունակում է պարզագույն ու կոպիտ սխալներ, որոնցից մեկն էլ մեր պետության միջազգային պարտավորությունների խախտումն է. Անդրանիկ Հարությունով

Անդրանիկ Հարությունովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հայաստանի Հանրապետությունում փորձը ցույց է տալիս, որ ցանկացած բարեփոխման նպատակով բերված օրենք շատ հում և անընդունելի է լինում։ Դրա հիմնական պատճառը կարիքների և խնդիրների պատշաճ չուսումնասիրելն ու չգույքագրելն է։ Այս գործընթացում «բարեփոխիչները» հաճախ հանդես են գալիս չափազանց ինքնավստահ և ամբիցիոզ, առանց ոլորտի իրական փորձագետների կարծիքը լսելու։
 
Հերթական նման օրինակը անշարժ գույքի գործակալների մասին օրենքն է, որը մշակվել է երկու տարի՝ առանց ոլորտի ծանրակշիռ մեծամասնության կարծիքը հաշվի առնելու, առանց հանրային ծանուցումների, միայն iDraft հարթակում ներկայացնելով։
​​​​​​ Ավելին, այս օրենքն անգամ պարունակում է պարզագույն ու կոպիտ սխալներ, որոնցից մեկն էլ մեր պետության միջազգային պարտավորությունների խախտումն է։
 
Աշխարհում ոչ մի երկրում նման փորձառությունը գոյություն չունի։ Սակայն մեր դեպքում այն բերվում է և փորձում զոռով առաջ տարվել։ 
 
Մենք շուրջ մեկ տարի լռել ենք և փորձել կառուցողական մոտեցում ցույց տալ՝ հուսալով, որ երկխոսություն կստացվի։
​​​​​​ Մենք առաջարկել ենք համագործակցել Կադաստրի կոմիտեի հետ՝ մասնագիտական հանձնաժողով ստեղծելու միջոցով՝ ոլորտի խնդիրները պատշաճ լուծելու համար։
Սակայն, ի պատասխան մեր կառուցողական մոտեցման, մեզ սկզբում ուղղակիորեն ասել էին՝ «մեկ է, ինչ էլ անեք, էս նախագիծը իրա ցուցարկման կոմպոնենտով անցկացնելու ենք»: Այս մոտեցումը հերթական ապացույցն է, թե ինչպես են կարևորագույն բարեփոխումները դառնում ձևական ու հեռու իրական խնդիրների լուծումից»։

Նմանատիպ նյութեր