916 դիտում
13:57 25-01-2025
Կալիֆոռնիայում մահասփյուռ անտառային հրդեհներից հետո հեղեղում է սպասվում
Կալիֆոռնիայի մահաբեր անտառային հրդեհները կարող են ավարտվել առաջիկա օրերին, բայց այն կարող է հանգեցնել մեկ այլ խնդրի՝ հեղեղումների, տեղեկացրել է NBC News-ը: Փոխանցում է News.am-ը։
Հեղեղումների մասին նախազգուշացումներ արվել են Լոս Անջելեսի այն նույն շրջանների համար, որոնք տուժել են այս ամիս ուժգին քամիների, ավելի քան յոթ ամիս առանց անձրեւի մնալու հետեւանքով բռնկված հրդեհների պատճառով, ինչը ռեկորդային է Հարավային Կալիֆոռնիայի որոշ շրջանների համար:
Հեղեղումների մասին 24-ժամյա նախազգուշացումները վերաբերում են դեռեւս ակտիվ Փալիսեյդսի հրդեհին, որն ընդգրկել է 23 448 ակր եւ տեղայնացվել է 79 տոկոսով, եւ Իթոնի հրդեհին, որն այրել է 14 021 ակր եւ տեղայնացվել 95 տոկոսով՝ սկսած կիրակի ժամը 16-ից:
Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ վտանգն ստեղծվել է սողանքների հնարավորության պատճառով, ինչը ցույց է տալիս, որ հեղեղումների համար նպաստավոր պայմաններ կան, որոնք, սակայն, մոտալուտ չեն:
Դաշնային օդերեւութաբանները նշել են, որ զգալի հեղեղումների եւ սելավների հավանականությունը 10-20 տոկոս է:
Լոս Անջելեսի օկրուգը, ինչպես նաեւ այնպիսի քաղաքներ, ինչպիսին են Լոս Անջելեսը, Փասադենան եւ Բոլդուին Պարկը, ավազի պարկեր են առաջարկում այն բնակիչներին, ովքեր ցանկանում են պատրաստվել սելավների դեմ պայքարին:

Նմանատիպ նյութեր
1418 դիտում
23:39 14-03-2015
Չիլիում անտառային հրդեհներից 20 մարդ է տուժել
5348 դիտում
15:15 05-08-2021
Հայաստանը կարեկցանք է հայտնում անտառային հրդեհներից տուժած Հունաստանին
1787 դիտում
09:52 17-01-2014
Մոլեգնող անտառային հրդեհ` Կալիֆոռնիայում . տարհանվել է 2000 մարդ
Այս բաժնից
817 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
802 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1189 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել