Չիլիում անտառային հրդեհներից 20 մարդ է տուժել
Չիլիում բռնկված անտառային հրդեհների պատճառով երկրի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել Վալպարասիո շրջանում: Մեկ մարդ է զոհվել, կա 21 տուժած: Ըստ լրատվամիջոցների՝ հրդեհների պատճառով զոհվածը 66-ամյա կին է: Տուժածների թվում են նաև 15 հրշեջներ: Իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են տարհանել 4000-ից 16.000 մարդ:
Հայտնի է, որ հրդեհը ոչնչացրել է 300 հեկտար տարածք և շարունակում է տարածվել: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են անբարենպաստ եղանակային պայմանները՝ սաստիկ շոգը, տեղումների բացակայությունը և քամին:
Նշենք, որ նմանատիպ հրդեհներ նույն շրջանում եղել են 2014թ-ին: Այն ժամանակ մի քանի օր տևած հրդեհների հետևանքով 13 մարդ էր զոհվել, այրվել էր ավելի քան 2000 տուն: