211652_close_icon
views-count958 դիտում article-date 23:26 24-01-2025

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների ֆիզիկական, տակտիկական և մարտական պատրաստվածությունն անհրաժեշտ վիճակում պահելու և բարելավելու նպատակով հունվարի 24-ին Arm Tactical ուսումնական կենտրոնում տեղի են ունեցել ստորաբաժանման ուսումնական վարժանքներ։

Ինչպես տեղեկացրին Քրեակատարողական ծառայությունից, վարժանքներին հետևել են ՔԿԾ պետի տեղակալ Գուրգեն Սարգսյանը և հատուկ նշանակության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Ավետիսյանը։ 

Կենտրոնի հմուտ մասնագետների հսկողությամբ ծառայողներն իրականացրել են հատուկ կրակային վարժություններ, զենքի կիրառման պարապմունքներ, ենթադրյալ արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, արձագանքելու և գործելու վարժանքներ։

Ըստ աղբյուրի՝ քրեակատարողական ծառայողների մասնագիտական վարժանքները կրում են շարունակական բնույթ։ 

Նմանատիպ նյութեր