1096 դիտում
13:36 28-03-2023
Տեղի են ունեցել ՔԿԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնում ամիսը մեկ անգամ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարեն Աղաջանյանի և նրա տեղակալ, արդարադատության գնդապետ Արտակ Հարությունյանի անմիջական հսկողությամբ անցկացվում է շարային ստուգատես համազգեստի կրման, հատուկ միջոցների և զենքերի կիրառման կարգը ստուգելու նպատակով: Հայտնում է ԱՆ Քրեակատարողական ծառայությունը։
Շարային ստուգատեսից բացի՝ մշտապես իրականացվում են նաև մարմնամարզական, ձեռնամարտի վարժանքներ և այլ ուսումնական պարապմունքներ՝ նշյալ բաժնի ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածությունն անհրաժեշտ վիճակում պահելու և է՛լ ավելի բարելավելու համար:
Ուսումնավարժանքներն օգնում են կատարելագործելու քրեակատարողական հիմնարկներում ենթադրյալ արտակարգ իրավիճակներում հատուկ նշանակության բաժնի ծառայողների արագ կողմնորոշվելու, արձագանքելու և գործելու հմտությունները:
Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն իրականացնում է արագ արձագանքման աշխատանքներ՝ քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով, ինչպես նաև աջակցում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների և ազատազրկված անձանց փոխադրումների իրականացմանը:

Նմանատիպ նյութեր
1012 դիտում
15:03 29-10-2023
«Զինուժ մեդիան» ներկայացրել է հատուկ նշանակության ստորաբաժանման օրինակելի զինվորների ծառայությունը
Այս բաժնից
541 դիտում
19:23 07-11-2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին
766 դիտում
19:08 07-11-2024
Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը
760 դիտում
18:54 07-11-2024
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին