Բաթումիում հոգեկան խանգարում ունեցող տղամարդը դանակահարել է երեք ոստիկանի
Բաթումիում հոգեկան շեղված վիճակում գտնվող քաղաքացին երեք ոստիկանի է դանակահարել։ Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն՝ Վրաստանի ՆԳՆ-ին հղումով։ Փոխանցում է News.am-ը։
Տուժած պարեկային տեսուչները տեղափոխվել են հիվանդանոց։
Գերատեսչությունից հայտնում են, որ հունվարի 20-ին Կոմախիձեի փողոցից 112 կենտրոնի միջոցով ահազանգ է ստացվել անձի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ։ Երբ պարեկը ժամանել է դեպքի վայր, նա դանակով հարձակվել է ոստիկանների վրա։ 1998 թվականին ծնված Գ.Ն. -ն, ում մոտ նախկինում հոգեկան հիվանդություն էր ախտորոշվել, բերման է ենթարկվել։
Ոստիկանության վրա հարձակման դեպքի առթիվ գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն։