1522 դիտում
21:08 22-01-2025
Երախտամոռության դրսևորում․ Ալիևը՝ ԱՄՆ նախկին վարչակազմի քաղաքականության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին անվանել է կողմնակալ և պնդել, որ դեմոկրատների քաղաքականությունը հանգեցրել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի։ Այս մասին Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է ԱՄՆ քրիստոնյա առաջնորդների կոնգրեսի ղեկավար Ջոնի Մուրի հետ Դավոսում կայացած հանդիպմանը։ Փոխանցում է Azatutyun-ը։
«Բայդենի և Բլինքենի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները կողմնակալություն է դրսևորել Ադրբեջանի նկատմամբ, ինչի հետևանքով ճգնաժամ է առաջացել երկկողմ հարաբերություններում», - ասված է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրությունում։
Ալիևը քննադատել է նաև «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի վերակիրարկումը, որը սահմանափակում է Բաքվին տրամադրվող ԱՄՆ կառավարության օգնությունը։ ԱՄՆ նախորդ կառավարության այս որոշումը Ադրբեջանի նախագահը գնահատել է «երախտամոռության դրսեւորում»։

Նմանատիպ նյութեր
1933 դիտում
14:34 20-03-2014
ԱՄՆ֊ում բռնաբարության համար ձերբակալել են Ջորջ Բուշի վարչակազմի նախկին պաշտոնակատարին
Այս բաժնից
916 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել
517 դիտում
14:27 25-01-2025
«Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդների
718 դիտում
13:57 25-01-2025
Կալիֆոռնիայում մահասփյուռ անտառային հրդեհներից հետո հեղեղում է սպասվում