211652_close_icon
views-count739 դիտում article-date 23:04 16-01-2025

Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով

Ֆրանսիան ծրագրում է փետրվարի 13-ին Փարիզում Սիրիայի հարցով համաժողով անցկացնել․ ասվում է Ֆրանսիայի նախագահության՝ հինգշաբթի օրն արված հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նախագահական պալատի մամուլի ծառայությանը։ Փոխանցում է News.am-ը։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ զրույցից հետո Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ երկու առաջնորդները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը՝ հայտնում են լրատվամիջոցները։

«Երկու պետությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցելու արդար և ներառական քաղաքական անցմանը, որը հարգում է բոլոր սիրիացիների իրավունքները»,- ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր