211652_close_icon
views-count787 դիտում article-date 20:13 16-01-2025

Թուրքիայի և Սիրիայի միջև առևտուրը դադարել է բարձր մաքսատուրքերի պատճառով

Սիրիայի նոր կառավարությունը եկամուտներ ստանալու նպատակով սահմանել է 300%-ից մինչև 500% մաքսատուրքեր ներմուծվող ապրանքների համար։ Դրա հետևանքով Թուրքիայի հետ առևտուրը լիովին դադարել է։  Սահմանային անցակետերում դա հանգեցրել է կիլոմետրանոց հերթերի։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի Հարավարևելյան Անատոլիա կոչվող շրջանի հացահատիկի, ընդեղենի, յուղատու սերմերի և արտադրանքի արտահանողների ասոցիացիայի նախագահ Ջելալ Քադոօղլուն նշել է, որ մաքսատուրքերի այս բարձրացումը գրեթե կանգնեցրել է թուրքական արտահանումը դեպի Սիրիա, հատկապես սննդամթերքի մասով։ Նա ընդգծել է դիվանագիտական և առևտրային հրատապ միջամտությունների անհրաժեշտությունը։

Մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը զգալիորեն ավելացրել է արտահանողների ծախսերը՝ ստեղծելով սահմանով ապրանքների տեղափոխման խոչընդոտներ։ Քադոօղլուն նշել է, որ Թուրքիայի արտահանումը դեպի Սիրիա, որը 2024 թվականին կազմում էր մոտ 30 միլիոն դոլար, այժմ հասել է զրոյի։ Նա նաև զգուշացրել է, որ այս միջոցառումները կարող են բացասաբար անդրադառնալ Սիրիայի քաղաքացիների վրա։

Նմանատիպ նյութեր