Սպիտակ տունը դատապարտել է Թուրքիայի կողմից ներկրվող ամերիկյան ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը․ Reuters
Սպիտակ տունը դատապարտել է Թուրքիայի կողմից ներկրվող ամերիկյան ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը, հաղորդում է [color=#EF2929]Reuters[/color] գործակալությունը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։
«Սա սխալ ուղղությամբ արված քայլ է: ԱՄՆ-ն մաքսատուրքեր սահմանեց Թուրքիայից ներկրվող պողպատի և ալյումինի համար՝ ելնելով ազգային անվտանգության շահերից: Իսկ նրանք (Թուրքիան) դա արեցին վրեժխնդրությունից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիան բարձրացրել է ամերիկյան ծխախոտային արտադրանքի մաքսատուրքերը 60 տոկոսով, ալկոհոլի համար` 140 տոկոսով, մեքենաների համար` 120 տոկոսով, ինչպես նաև՝ բարձրացրել է բրնձի, մրգերի և կոսմետիկայի մաքսատուրքերը։