211652_close_icon

ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը՝ Թրամփի նախատեսած միջոցների պատճառով

views-count613 դիտում article-date 20:07 15-07-2025
ԱՄՆ Սենատը կասեցրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելու օրինագծի առաջխաղացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունի հայտարարությանը։

Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուծելու մասին հայտարարությունների ֆոնին։

«Կարծես թե, այս պահին նախագահը մտադիր է փորձել որոշ բաներ անել ինքնուրույն։ Եթե որևէ պահի նա որոշի, որ այս օրինագծի առաջխաղացումը իմաստ ունի և կնպաստի ու կամրապնդի իր բանակցային դիրքերը, ապա մենք կմիանանք դրան։ Մենք պատրաստ կլինենք», – ասել է Թյունը։

Նմանատիպ նյութեր