211652_close_icon
views-count964 դիտում article-date 19:53 15-01-2025

Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ

Բելառուսի արտաքին գործերի առաջին փոխնախարար Սերգեյ Լուկաշևիչը հայտարարել է, որ Մինսկը պահպանում  է ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության խնդիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով բելառուս պաշտոնյայի հայտարարությունը։
«Ներկա փուլում Բելառուսի փոխգործակցությունը ԲՐԻԿՍ-ի հետ կիրականացվի՝ հաշվի առնելով գործընկեր պետության կարգավիճակի ընձեռած հնարավորությունները և պահպանելով կառույցին մեր երկրի լիիրավ անդամություն ձեռք բերելու վերջնական խնդիրը»,-նշել է Սերգեյ Լուկաշևիչը։

Նախարարի առաջին տեղակալը նաև նշել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ԲՐԻԿՍ-ը Մինսկի կողմից դիտվում է որպես եզակի միջազգային հարթակ, որը միավորում է համաշխարհային մեծամասնության ջանքերն՝ ուղղված միջազգային հարաբերություններում իրական բազմաբևեռության, իրավահավասարության և ներառականության ձևավորմանն ու որոնմանը՝ առկա խնդիրների լուծման արդյունավետ ուղիների համար։ 

«ԲՐԻԿՍ-ի գործունեությանը Բելառուսի մասնակցության նպատակն է ակտիվորեն միանալ ասոցիացիայի գործող բազմակողմ մեխանիզմների աշխատանքին՝ հաշվի առնելով դրա հետագա ինստիտուցիոնալացման հեռանկարները»,- ասել է Լուկաշևիչը։

Նմանատիպ նյութեր