4060 դիտում
09:10 14-01-2025
Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրի քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի սկզբնամասում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 33-ամյա Հայկ Գ.-ի վարած «Audi» մակնիշի և 31-ամյա Հովիկ Հ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Շաղոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հովհաննես Աբրահամյաննը, կրտսեր պարեկներ Հակոբ Հակոբյանն ու Հովհաննես Սուքիասյանը։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+