Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում անցկացնել Թրամփ-Պուտին հանդիպումը
Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, եթե երկու երկրների ղեկավարները դիմեն այդ հարցով, Le Temps-ին է ասել Շվեյցարիայի ԱԳՆ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Նիկոլյա Բիդոն։ Փոխանցում է News.am-ը։
«Բյուրգենստոկում կայացած գագաթնաժողովի արդյունքներով, Ուկրաինան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պարբերաբար տեղեկացվել են խաղաղության հաստատման ցանկացած դիվանագիտական ջանքերի աջակցելու մեր պատրաստակամության մասին», - ասել է Բիդոն։
Ե՛վ Վլադիմիր Պուտինը, և՛ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էին նման հանդիպման մասնակցելու պատրաստակամության մասին։