slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով զոհեր կան. Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել
211652_close_icon

ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով զոհեր կան. Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել

views-count7975 դիտում article-date 10:56 09-01-2025
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող ավերիչ անտառային հրդեհները հասնել են հանրահայտ Hollywood գրությամբ բլուրներին, զոհվել է 5 մարդ, տարհանվել 130,000 բնակիչ, հայտնում է CNN-ը:

Ընդհանուր առմամբ, մոլեգնում է 6 առանձին հրդեհ, որոնց դեմ պայքարում են հազարավոր հրշեջներ: Կրակի տարածմանը նպաստում են ուժեղ քամիները:

Ըստ կանխատեսումների՝ սրանք կարող են դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային ու ավերիչ անտառային հրդեհները: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել:

Հավելենք, որ Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ամերիկահայ Հովհաննես Հալաջյանը։

Համացանցում բազմաթիվ հայեր նաև արձագանքներ ու տեսանյութեր են հրապարակում տարածվող հրդեհից, տեղեկացնում իրենց` անվտանգ տարածքում լինել-չլինելու մասին։ Արագ տարածվող հրդեհը նաև հայաշատ բնակավայրերում է՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։ Հրդեհները վնասել են հոլիվուդյան հայտնի մարդկանց տները, այդ թվում՝ Փերիս Հիլթոնի, Բիլլի Քրիսթալի և Մենդի Մուրի։

Ջո Բայդենը չեղարկել է իր ուղևորությունը Հռոմ և Վատիկան Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այդ այցը պետք է լիներ նրա վերջին արտասահմանյան այցը ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր