ԱՄՆ-ում անտառային հրդեհների պատճառով մարդիկ են տարհանվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միացյալ Նահանգների Յութահ նահանգում անտառային հրդեհեները չեն նահանջում, հաղորդում է Associated Press-ը։
Նահանգի կենտրոնական մասում ավելի քան 1500 բնաիչ է տարհանվել, քանի որ հրդեհները մոտենում են բնակելի տներին։
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են մոտ 1000 հրշեջ-փրկարար, 8 հրշեջ-մեքենա և 10 ուղղաթիռ։
Կրակն արդեն հասցրել է «իրենով անել» 13 բնակելի տուն և 8 շինություն։ Օդի ջերմաստիճանը հասել է 45-ի;