2079 դիտում
09:42 13-09-2020
Անտառային հրդեհների հետևանքով ԱՄՆ-ում նվազագույնը 28 մարդ է մահացել
ԱՄՆ արևմտյան նահանգներում նվազագույնը 28 մարդ է մահացել վերջին շաբաթներին մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով: Այս մասին հայտնում է [url=https://tass.ru/proisshestviya/9439469]tass.ru[/url]-ն։
Ամենամեծ թվով զոհեր եղել են Կալիֆոռնիա նահանգում, որտեղ CNN-ի հաշվարկներով, հրդեհը խլել է 19 մարդու կյանք: Նրանց մեծ մասը մահացել է վերջին մի քանի օրերին:
Ամերիկյան արևմտյան նահանգներում ընդհանուր ավելի քան 100 հրդեհ է արձանագրվել, որոնցից մի քանիսն իրենց զբաղեցրած մակերեսով ռեկորդային ցուցանիշներ են գրանցել: Ամենածանր իրավիճակը Կալիֆոռնիայում է, ինչպես նաև Օրեգոնում և Վաշինգտոնում: Այդահո նահանգում գրանցված հրդեհների ընդհանուր մակերեսը, Հրդեհների ազգային միջգերատեսչական կենտրոնի տվյալներով, կազմում է ավելի քան 1.9 միլիոն հա:
Շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը հայտնել է այն մասին, որ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կուղևորվի Կալիֆոռնիա, որտեղ կլսի տեղի իշխանությունների՝ անտառային հրդեհների հետ կապված զեկույցը:
Նմանատիպ նյութեր
5431 դիտում
10:56 09-01-2025
ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով զոհեր կան. Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել
3084 դիտում
11:39 01-12-2016
ԱՄՆ-ի Թեննեսսի նահանգում բռնկված անտառային խոշոր հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
3656 դիտում
09:57 26-06-2017
ԱՄՆ-ում անտառային հրդեհների պատճառով մարդիկ են տարհանվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
985 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
931 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում
1102 դիտում
20:44 09-01-2025
Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար