31127 դիտում
17:45 19-02-2022
Արշալույսներն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խաղաղ չեն․ ահազանգ ոստիկանությանը. Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 15-ին՝ ժամը 16.20-ի սահմանում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքի 328 խցում պահվող կալանավորված անձ Ա․Մ․-ն թույլտվություն է խնդրել՝ օգտվելու հեռախոսազանգի իր իրավունքից։
Դուրս գալով խցից նա մոտեցել է 325 խցի կերակրադռնակին։ ՔԿՀ-ի աշխատակիցները Ա․Մ․-ին հորդորել են հեռանալ թիվ 325 խցի մոտակայքից եւ գնալ զանգահարելու։ Այդ ժամանակ նշված խցից լսվել են վիճաբանության ձայներ և բղավոցներ։ Պարզվել է, որ 325 խցում պահվող կալավորներ Ա․Մ․-ն, Վ․ Կ․-ն եւ Ն․ Ա․-ն քաշքշում և հրմշտում են նույն խցում պահվող Մ․Մ․-ին, որը այդ ժամանակ ընկած էր գետնին։ Վ.Կ․-ն և Ն.Ա.-ն հայտարարել են, որ Մ.Մ․-ի հետ համատեղ չեն ցանկանում ապրել նույն խցում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փետրվարի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում՝ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի 609 խցում պահվող կալանավորված անձինք հայտնել են, որ իրենց սանհանգույցի կոյուղին խցանվել է։
Խցանումը վերացնելու նպատակով ՔԿՀ-ի տնտեսական աշխատանքներում ընդգրկված 5-րդ մասնաշենքի դատապարտյալ Գ․-ն Հ.-ն աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է 6-րդ մասնաշենք: Ըստ գործող կարգի, երբ խուզարկում էին Գ. Հ.-ին, վերջինս խոչընդոտել է ծառայողների օրինական գործողությունները։
Աշխատակիցները դատապարտյալին բացատրել են խոչնըդոտելու դեպքում նրա նկատմամբ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառելու մասին:
Բացատրական աշխատանքից հետո՝ Գ.Հ.-ն տաբատի գոտու ձախ հատվածի միջից հանել է սպիտակ գույնի թղթյա փոքր փաթեթ։ Հայտնաբերված փաթեթի մեջ եղել է դեղնականաչավուն բուսական չորացված և մանրացված զանգված՝ 0.48 գրամ քաշով: Գ.Հ.-ն բանավոր տեղեկացրել է, որ այդ փաթեթը գտել է ՔԿՀ-ի մաքրման աշխատանքներ կատարելիս։ Նշանակվել է դատանյութագիտական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր
47239 դիտում
14:46 20-08-2015
Լարված իրավիճակ Դավիթաշենում. արշալույսներն այնտեղ խաղաղ չեն. ժամանել են մեծ թվով ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2798 դիտում
10:12 21-11-2018
Արշալույսներն առաջին ընտրատարածքում այնքան էլ խաղաղ չեն. «Փաստ»
2882 դիտում
19:39 25-12-2019
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է հոգեբանների ընդունելություն՝ ՀՀ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում