211652_close_icon
views-count1003 դիտում article-date 21:26 08-01-2025

ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնություն կուղարկի մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերջին օրը։ Վաշինգտոնը նաև վստահ է Կիևի մյուս դաշնակիցների կողմից օգնությունը շարունակելու հարցում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք կշարունակենք մինչև այս վարչակազմի աշխատանքի վերջին օրը այդ աջակցությունը ցուցաբերել Ուկրաինային։ Ես գիտեմ, որ մեր գործընկերները հետագայում ևս կշարունակեն աջակցել»,- հայտարարել է նա Ֆրանսիա կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում ՝ մեկնաբանելով Կիևին ռազմական օգնություն տրամադրելը։

Նմանատիպ նյութեր