Ուկրաինայի վերահսկողությունը Կուրսկի շրջանի մի մասի վրա կարևոր է. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի վերահսկողությունը Ռուսաստանի Կուրսկի շրջանի մի մասի վրա կարևոր է հետագա ցանկացած բանակցությունների համար: Բլինքենն այս մասին խոսել է հունվարի 6-ին Սեուլում լրագրողների հետ զրույցում։ Գրում է «Ազատությունը»։
Բլինքենը հիշեցրել է, որ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը ցանկանում է Ուկրաինային տրամադրել «հնարավոր ամենաուժեղ խաղաքարտերը» հետագայի համար։
«Ուկրաինայի ներկայությունը Կուրսկի շրջանում կարևոր է, քանի որ դա հաշվի կառնվի հետագա ցանկացած բանակցություններում»,- նշել է պետքարտուղարը։
Նշենք, որ ուկրաինական զինված ուժերը հարձակման են անցել Կուրսկում հունվարի 5-ին, գրավել մեկ բնակավայր։ Այս մասին հայտնել է BBC-ն։