211652_close_icon
views-count994 դիտում article-date 15:00 05-01-2025

Իսրայելի զինվորականներին հրամայվել է առաջիկա օրերին պատրաստ լինել «Իրանի կողմից ծայրահեղ քայլերի»

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին հրամայել է զինվորականներին լինել բարձր պատրաստվածության վիճակում, եթե Իրանը որոշի «ծայրահեղ միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ առաջիկա օրերին», հաղորդում է «Today in Israel» պորտալը։

Պաշտպանության անանուն աղբյուրները հայտնել են, որ այս նախազգուշական միջոցի պատճառն այն է, որ Իրանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ Լիբանանում և Սիրիայում իր աղետալի ձախողումից հետո:
Դա է մատնանշում նաև Իրանում փոխարժեքի անկումը, ենթակառուցվածքային խնդիրները և քաղաքական հուզումները:

Աղբյուրները նշում են նաև «Իրանում տիրող անորոշությունը՝ Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադառնալու նախաշեմին»։

Այս ամենը ստիպում է Իսրայելին պատրաստ լինել Իրանի հնարավոր հարվածին, իսկ ՑԱԽԱԼ-ին՝ պատրաստվել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների:

Նմանատիպ նյութեր