42568 դիտում
13:54 13-06-2017
Ինչո՞ւ են տրոլեյբուսների վարորդների մի մասը շարունակում դժգոհել իրենց աշխատանքից. նրանք պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 13-ին, Երևան քաղաքի տրոլեյբուսների վարորդների մի մասը առավոտյան երթուղի դուրս գալուց առաջ իրենց բողոքն արտահայտեց աշխատաժամերի և աշխատավարձերի հետ կապված:
Վարորդները բողոքել են, թե ստիպված են անընդհատ վեճի բռնվել ուղևորների և ակտիվիստների հետ: Նրանցից մեկը՝ Ալյոշա Մուսաելյանը, ոչ վաղ անցյալում վիճել է ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների հետ, քաշքշուկի ընթացքում պատռվել է նրա վերնաշապիկը, ապա վատացել է սիրտը: Վեճի ժամանակ իրեն վատ է զգացել նաև վարորդ Հայկ Դավթյանը, ում հիվանդանոց են տեղափոխել: Ակտիվիստների հետ լեզվակռվից հետո վատացել է նաև Կոլյա Ղուկասյանի ինքնազգացողությունը:
Վարորդները նշում են, որ հատկապես իրենք դժգոհում են այն փաստից, որ աշխատավարձերից անհարկի պահումներ են անում՝ չհիմնավորված: Ըստ նրանց, իրենք աշխատում են 14 ժամ, ինչի համար գոնե լրացուցիչ գումար չեն ստանում: Վերջում իրենց համեմատեցին ստրուկների հետ, և դիմելով վերադասին` խոստացան, որ նման պայմանների դեպքում կդիմեն ծայրահեղ քայլերի. «Տրոլեյբուսների վիճակի մասին էլ խոսք գնալու կարիք չկա, ինքներս համոզվեցինք դրանց մաշվածության մեջ: Վարորդներն ասում էին, որ անձրևների ժամանակ որոշ մեքենաների մեջ անգամ անձրևանոցները չեն փրկի»:
Լուսնկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2056 դիտում
17:35 02-08-2021
Հարի Քեյնը հրաժարվել է վերադառնալ «Տոտենհեմ» և պատրաստ է ծայրահեղ քայլերի դիմել