1327 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,- «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ասել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին՝ «Երեք նախկին նախագահներին ուղղված բանավեճի առաջարկը ոմանք Նիկոլի կողմից «ձիով քայլ» էին փորձում ներկայացնել, այնինչ նա իր իսկ ֆինտի տակ մնաց։ Համամի՞տ եք»:
Նա նաև նել է. «Եթե նա գեթ 1%-ով վստահ լիներ իր ասածի ճշմարտացիության մեջ, ապա վաղուց կփորձեր դուրս գալ Սերժ Սարգսյանի 2022թ.-ի ապրիլի 23-ի կամ հիմա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին նմանատիպ հորդորների տակից։
Մի բան հավելեմ ընդամենը։ Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով նաև միավորեց երեք նախագահների թիմերին, ինչի հետևանքով ստացավ շատ ավելի հուժկու և շառաչուն պատասխան։ Նա սա էլ չէր հաշվարկել։
Ոչինչ չի միավորում ընդդիմությանն այնպես, ինչպես անցյալի մասին Փաշինյանի լկտի ստերը։ Մնում է, որ ընդդիմությունը կարողանա ընդհանուր եզրեր գտնել ոչ միայն անցյալի, այլև ապագայի մասով։
Ի մի բերելով՝ փաստենք, որ շախմատային լեզվով սա ոչ թե «ձիով քայլ» էր, այլ «ձիու քայլ»»։

Նմանատիպ նյութեր
1045 դիտում
11:49 29-12-2024
Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով նաեւ միավորեց երեք նախագահների թիմերին․ Արմեն Աշոտյան. aravot.am
Այս բաժնից
952 դիտում
20:03 31-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
7648 դիտում
19:57 31-12-2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի Ամանորի շնորհավորական ուղերձը