211652_close_icon

«Երկու տարի առաջ ուղիղ այս օրը Նիկոլը Ալիևի հետ մասնակցեց մի տխմարագույն բանավեճի, որն ի ցույց դրեց աշխարհին, թե ինչ խեղկատակ է ներկայացնում հայ ժողովրդին». Արմեն Աշոտյան

views-count3076 դիտում article-date 23:28 15-02-2022

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու տարի առաջ ուղիղ այս օրը Նիկոլը Ալիևի հետ մասնակցեց Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված մի տխմարագույն բանավեճի, որն ի ցույց դրեց աշխարհին, թե ինչ խեղկատակ է ներկայացնում հայ ժողովրդին արտաքին աշխարհում և Արցախյան բանակցություններում։

Աշխարհը տեսավ դա, իսկ ժողովուրդս հեղափոխական էյֆորիայի մեջ էր և դեռ չգիտեր, որ այդ թերուս դուրսպրծուկի պատճառով ընդամենը 9 ամսից զոհաբերելու է 5 000 զավակ և Արցախի 75%-ը։

Այդ խայտառակ բանավեճը հերիք չէր և նա մյունխենյան գարեջրի ազդեցության տակ ծնեց և հրապարակեց մեկ այլ տխմարություն՝ Արցախի հարցի կարգավորման «Մյունխենյան սկզբունքներ», որոնք հռչահվեցին բանակցային նոր բովանդակություն և ապտակ դարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար և էլ ավելի մոտեցրեցին պատերազմը։

Ես դա զգում էի, տեսնում էի, կանխատեսում էի, կոչ անելով այդ ժամանակ գնալ արտահերթ ընտրությունների և փրկել Արցախն ու տղերքին…

Ավաղ…»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր